ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հաջող էր։ Այս մասին այսօր Մոսկվայում ասաց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ վարչապետի հետ հանդիպման սկզբում Մեդվեդևը կատակեց. «Հաճախ ենք սեղմել միմյանց ձեռքերը, բայց մեր դրոշների ֆոնին` ոչ»։
«Սրտանց ողջունում եմ ձեզ, մենք կանոնավոր հանդիպումներ ենք ունենում, այսօր էլ հանդիպել ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի ձևաչափով։ Հայաստանը նախագահել է Եվրասիական միջկառավարական խորհրդում, իմ կարծիքով` ամեն ինչ ստացվեց», – ասաց Մեդվեդևը։
Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին նախագահության համար` նշելով, որ հնարավոր բոլոր իրավիճակները հաղթահարելու համար որոշակի հմտություն է պետք։
«Կարծում եմ` ամեն ինչ արժանավայել էր», – ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով` հանդիպումը լավ առիթ է առևտրական ու տնտեսական փոխներգործությունը, ներդրումներն ու երկու երկրների համագործակցությունը քննարկելու համար։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի նախագահությունը բավականին արդյունավետ է եղել։ Այս տարի ուժի մեջ են մտել Իրանի, Սինգապուրի ու Սերբիայի հետ ազատ տնտեսական գոտիների մասին պայմանագրերը։
«Կարծում եմ` բանակցությունները մեր որոշ գործընկերների հետ բավականին լավ տեմպերով են ընթանում։ Վստահ եմ` ԵԱՏՄ–ի հետ պայմանագրեր ունեցող երկրների աշխարհագրությունը կընդլայնվի», – ասաց նա։
Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին
Հանդիպումը շարունակվեց փակ դռներ հետևում։
Նշենք, որ 2019 թվականին Հայաստանը կավարտի նախագահությունը ԵԱՏՄ–ում։
«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար