Հայկական գինի և Սերժ Թանկյան. վարչապետի ընտանիքը վայելում է կիրակին. լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչպես է անցնում իրենց ընտանիքի սիրված կիրակին։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչպես ընտանիքի հետ անցկացնում հանգստյան օրը։

«Մեր սիրած կիրակին»,– տեսանյութին կից գրել է վարչապետը։

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. վարչապետը շնորհավորեց քաղաքի տոնը

Տեսանյութում երևում է, որ վարչապետն ու իր տիկինը` Աննա Հակոբյանը, կրտսեր դստեր հետ բնության գրկում են, ամենայն հավանականությամբ` կառավարական առանձնատան այգում։

Ընտանեկան նախաճաշն աշնանային այգում ուղեկցվում է կարմիր գինով ու Սերժ և Խաչատուր Թանկյանների «Բարի արագիլ» երգի հայտնի կատարմամբ։

Վարչապետը տեսանյութում խոշոր պլանով հատուկ ընդգծում է, որ կիրակնօրյա գինին պատրաստված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնում։

Նիկոլ Փաշինյանը տեղադրեց Հայաստանի ամենամեծ փազլի վերջին կտորը

Կենտրոնը պաշտոնապես բացվել էր մեկ տարի առաջ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան պրակտիկայում կիրառել գինեգործության մասին իրենց ստացած տեսական գիտելիքները, դասախոսներն էլ զբաղվեն հետազոտական աշխատանքով: