Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Այցի ընթացքում նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների ղեկավարների հետ,  նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:

«Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր». ՀՀ նախագահը շնորհավորել է քաղաքի օրը

Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերին, նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս այցի ընթացքում ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ, նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries:

Այսօրը պատմության մեջ. կայսր Հիրոհիթո, Հիչքոք, Աղասի, Ումա Թուրման ու...պարում են բոլորը

Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ ծանոթանալու համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նա նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում: