Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր

Տեղեկությունը փոխանցվել է իրավապահներին, որոնք էլ միջոցներ են ձեռնարկում աղջկա մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Երևանում այսօր հիվանդանոց տեղափոխված 21-ամյա աղջիկն արդեն մահացած է եղել։

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները մտադիր են վիճարկել նրա կրտսեր դստեր անմեղսունակությունը

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր մայրաքաղաքում շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկը, որտեղից 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ մի աղջկա։

Նա հիվանդանոց է ընդունվել արդեն մահացած վիճակում։ Տեղեկությունը փոխանցվել է իրավապահներին, որոնք էլ եկել են բուժհաստատություն և միջոցներ են ձեռնարկում աղջկա մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը։

Ըստ որոշ լուրերի՝ աղջիկն այս ամիս կդառնար 22 տարեկան։