Լևոն Արոնյանը «Գրանդ սվիսի» առաջատարներից է. նա հերթական հաղթանակն է տոնել

Հայ շախմատիստը հաղթել է չինացուն ու հայտնվել Մեն կղզում անցկացվող մրցաշարի առաջատար հորիզոնականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հաղթել է չինացի Վանգ Հաոյին և դարձել առաջատարներից մեկը։

Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին

Այժմ Լևոն Արոնյանն ու ամերիկացի Ֆաբիանո Կարաունան 5.5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիանները: Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ են տոնել, Կարեն Մովսիսյանը պարտվել է:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

«Աշխարհի առաջնության արդյունքից գոհ եմ, բայց կարող էինք անել ավելին». մարզիչ

«Գրանդ Սվիս» միջազգային մրցաշարն անցկացվում է Մեն կղզում։

Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց Եվրո 2020-ի մասնակցությունից