Մահացու վրաերթ BMW-X5–ով. զոհի հետ երեխա է եղել

Վրաերթը տեղի է ունեցել Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում։ Երբ շտապօգնության բրիգադը ժամանել է, հետիոտնը արդեն մահացած է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 6–ին, ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com–ը:

Volkswagen-ը մետաղի ջարդոնի է վերածել բնության գրկում հանգստացող 3 եղբոր մեքենաները

Հետիոտնի մահն արձանագրել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Ողբերգական վրաերթ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Կայքի տեղեկացմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասելիս են եղել, որ մահացածի հետ երեխա է եղել։

Ողբերգական վրաերթ Նոր Նորքում. զոհը 24-ամյա երիտասարդ է

Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկությունը: