Քաղաքացին դիմել է դատախազություն՝ հայտնելով, որ ԱԱԾ աշխատակիցները խլել են իր բաժնեմասը

ԱԱԾ 2 աշխատակիցներ այցելել են քաղաքացու տուն և նրա կամքին հակառակ` 2 օր շարունակ տարել Երևանի ԱԱԾ գլխավոր մասնաշենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբեր - Sputnik. Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Շ. Ս.-ն դիմել է դատախազություն, հայտնելով, որ սպառնալիքի տակ իրենից խլել են «Արզնի» հանքային ջրերի գործարանի բաժնեմասը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

«Նա հայտնել է, որ 2001-ի հունիս-հուլիս ամիսներին Ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ սպառնալիքի տակ իրենից խլել են «Արզնի» հանքային ջրերի գործարանի բաժնեմասը։ Դեպքի մանրամասները պարզվում են»,–ասաց նա։

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

Նշենք, որ Shamshyan.com–ը հայտնում է, որ քաղաքացին պնդել է` ԱԱԾ 2 աշխատակիցներ այցելել են իր տուն և իր կամքին հակառակ 2 օր շարունակ  տարել են Երևանի ԱԱԾ գլխավոր մասնաշենք, մտցրել ներս և սենյակներից մեկում սպառնալիքներով ստիպել, որպեսզի հրաժարվի իրեն պատկանող «Արզնի» հանքային ջրերի գործարանի՝ իր բաժնեմասից։ Դրանից հետո, ըստ կայքի,  կեղծ գործընթացների արդյունքում գործարանը տարել են կեղծ սնանկության և այն խլել իրենից: