Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի

Գիշեր–ցերեկ կաշխատեն, բայց բացումը չեն ուշացնի։ ՊԵԿ նախագահը խոստացավ ամեն ինչ անել ժամկետները չխախտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. Գյումրիում նոր ավտոմաքսատունը կբացվի հոկտեմբերին, ինչպես և նախատեսվել էր ի սկզբանե։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե արդյո՞ք կատարվող աշխատանքները տեղավորվում են նախատեսված ժամկետներում։

Ե՞րբ շահագործման կհանձնվի Գյումրու ավտոմաքսատունը. հայտնի է բացման օրը

«Այո՛, տեղավորվում ենք, պարո՛ն վարչապետ։ Թեև ինչ–որ մի փուլում կարող է անցնենք 24- ժամյա աշխատանքային ռեժիմի, բայց հոկտեմբերի 11-ը՝ նախատեսված ժամկետը, մնում է նույնը։ Պաշտոնական բացման օրը, կապված Ձեր Հայաստանում լինել–չլինելու հետ, կարող է փոխվել։ Բայց փաստացի՝ ամսի 11-ից գործելու է»,-ասաց Անանյանը։

Կառավարությունն այսօր ավտոմաքսատան կառուցման համար ՊԵԿ-ին հատկացրեց 970 մլն դրամ։

Նշենք, որ սա արդեն 3-րդ հատկացումն է։ Առաջին փուլում հատկացվե էր 181 մլն դրամ, երկրորդում`ևս 966 ։

Հունվարի 1-ից 3 հազար դոլարանոց «Օպել Վեկտրան» կգնենք մինչև 5000–ով. Պանդուխտ Մարտիրոսյան

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Նշենք, որ ներկայում մաքսազերծում իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ այսօր հսկայական հերթեր են։