Հայտնի է` ովքեր կփոխարինեն Վանեցյանին ու Օսիպյանին

Վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվում է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գործադրի անդամներին ներկայացելով իր համապատասխան որոշումները։

«Ես տեղեկացնեմ, որ սա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավիճակ է, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը։ Այսինքն, այս պահին մենք ֆորմալ առումով սպասում ենք ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը, և այս պահին կարող ենք շնորհավորել մեր գործընկերներին ու հաջողություն հայտնել նրանց առաջիկա գործունեության մեջ»,– ասաց Փաշինյանը։

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Կառավարության անդամները շնորհավորեցին նիստին ներկա նորանշանակ պաշտոնակատարներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

Օսիպյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 18-ին և նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր հորհրդական։