Անկախության օրն էլեկտրագնացքները կաշխատեն փոփոխված գրաֆիկով. ՀԿԵ

Անկախության օրվա տոնակատարությունների կապակցությամբ Գյումրից էլեկտրանացքները Երևան կվերադառնան սովորականից ուշ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն փոփոխված գրաֆիկով: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը

Ընկերությունից տեղեկացնում են, որ  որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես, №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):

№102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):

Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝

- Երևանից գնացքները կմեկնեն ժամը 7:55 և 12:00՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:06 և 15:11:

- Գյումրիից Երևան գնացքները կուղևորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00 ու 0:30՝ Երևան ժամանելով համապատասխանորեն 10:57, 0:10, 2:25 և 3:00:

Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան

«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: