Ինչո՞ւ չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, և ի՞նչ է սպասվում նրա փեսային

Միքայել Մինասյանը կներգրավվի քրեական գործում։ Նիկոլ Փաշինյանը նրան խորհուրդ է տալիս վերադառնալ Հայաստան ու պատասխանել ՀՔԾ հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջիկայում կներգրավվի քրեական գործում։ Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունները։

Ինչում է Միքայել Մինասյանը ճիշտ և ինչում սխալ. քաղաքագետի գնահատականը

«Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն։ Շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, ՀՀ ստրատեգիական օբյեկտներից մեկի մասնավորեցման գործով։ Ենթադրում եմ, որ ինքը մտածել է, որ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի հետևանքով Սերժ Սարգսյանը կձերբակալվի։ Դրա համար շտապել է հայտարարել, որ ինքը քաղաքական հալածյալ է»,– ասաց Փաշինյանը։

Իր կողմից վարչապետը Մինասյանին խորհուրդ տվեց վերադառնալ Հայաստան ու պատասխանել ՀՔԾ–ի հարցերին։

Վարչապետը չցանկացավ բացել փակագծերը, բայց և հայտնեց, որ տվյալ օբյեկտը գտնվում է Լոռու մարզում։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Միքայել Մինասյանը Հայաստանի ոչ թե մեկ, այլ մի քանի ստրատեգիական օբյեկտների սեփականատեր է, թեև դրանք գրանցված են եղել այլ անձի` ինչ-որ կնոջ անունով, ում, ի դեպ, Փաշինյանի խոսքով, փախցրել են Հայաստանից։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

«Հանքարդյունաբերությունից սկսած, էներգետիկայով, լրատվական և գովազդային դաշտերով վերջացրած։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր։ Եվ միլիոնատեր է պետական լծակներն օգտագործելու հաշվին»,– ասաց վարչապետը։ Բայց նաև հավելեց, որ ՀՀ–ում քաղաքական որոշմամբ որևէ մեկը չպիտի ձերբակալվի։

Հարցին, թե ինչու չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ–ում բոլորը հավասար են օրենքի առաջ, և չկա մարդ, որը չի կարող չձերբակալվել։

«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան

Իսկ ինչ վերաբերվում է Սարգսյանների ընտանիքին, Փաշինյանը հիշեցրեց. «Սերժ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով։ Եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով։ Մյուս եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով։ Նրանց մի մասը հետախուզման մեջ են»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս ընտանիքի անդամները թալանել են Հայաստանի Հանրապետությունը։