ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը շատերն են ղեկավարել՝ հայտնի հայ ֆուտբոլիստներ, անհայտ օտարերկրացի մարզիչներ և նույնիսկ մեկ արգենտինացի լրագրող: Եվ, ահա, երբ թիմը գլխավորել է Իան Պորտերֆիլդը, ֆուտբոլիստներն ու երկրպագուներն առաջին անգամ զգացել են, որ ֆուտբոլ խաղում են ոչ միայն ընտրյալները:
Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումները հաջող է անցկացրել ՝ դրանցից երեքում հաղթանակ է տարել և պարտվել է միայն իտալացիներին։ Այդ փաստը խոսում է այն մասին, որ հայկական ֆուտբոլը կրկին ոտքի է կանգնում: Եթե վերելքը շարունակվի և կարճատև բնույթ չկրի, ապա ֆուտբոլի նորագույն պատմության մեջ դա կլինի թվով երրորդը:
Երրորդ մարզիչը, որի հետ կարող է կապված լինել խաղային վերելքը, կդառնա Արմեն Գյուլբուդաղյանցը, և դրա համար կան բոլոր նախադրյալները: Խաղացողների աչքերը վառվում են, իսկ դա արդեն գործի կեսն է, նրանք պատրաստ են պատառ-պատառ անել յուրաքանչյուրին՝ անտեսելով կոչումները, նրանց մոտ հիանալի գրոհներ են ստացվում։ Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ նույնիսկ իտալացիները ստիպված էին մոռանալ fair play-ի մասին, որպեսզի կարողանային բեկում մտցնել խաղում:
Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Երկրորդը Վարդան Մինասյանն էր, որի օրոք թիմը մի շարք աներևակայելի հաղթանակներ է տարել և մոտեցել ընտրական փուլ դուրս գալուն: Մինասյանը Իան Պորտերֆիլդի հետևորդն է՝ մարդ, որը մի անգամ ասել է` բավական է մնաք պարտվողի դերում: Եվ նրան լսել են:
Եթե հաշվի առնենք չոր վիճակագրությունը, ապա խաղերի արդյունքները, որոնցում հավաքականը ղեկավարել է շոտլանդացին, այդքան էլ տպավորիչ չեն եղել. պարտություններն ավելի շատ են, քան հաղթանակները, ոչ-ոքի` Պորտուգալիայի հետ և պատմական հաղթանակ Լեհաստանի նկատմամբ: Բայց գլխավորը դա չէ:
2006թ-ի մի գեղեցիկ օր Պորտերֆիլդը կարգադրել է իր օգնականին՝ Թոմ Ջոնսին, պատրաստվել, որ մեկնեն Հայաստան: Ջոնսն այնքան էլ լավ չի պատկերացրել է, թե այն որտեղ է, Պորտերֆիլդը տվել է նրան թիմի խաղերի տեսագրությունները, և Ջոնսը նկատել է, որ հայկական հավաքականի դարպասապահը դրվագների քանակով ռեկորդ սահմանելու համար կարող է հավակնել Գինեսի գրքում գրանցվելուն, որոնցում նա յուրաքանչյուր հանդիպման ժամանակ խաղի մեջ է:
Երբ Պորտերֆիլդը հասկացել է, որ այդ հավաքականի գլխավոր առաջադրանքը հնարավորինս քիչ գոլեր ընդունելն է, ձեռնամուխ է եղել հոգեբանությունը փոխել: Խաղը՝ հետո, սկզբից՝ հոգեբանությունը, քանզի պարտվելուն վարժված խաղացողին անօգուտ է ռազմավարության ու մարտավարության դասեր տալ: Եթե դու հաջողություն ես համարում նվազագույն հաշվով պարտությունը, ապա չպետք է ֆուտբոլ խաղաս:
Պորտերֆիլդը հասել է հենց դրան, և Պորտուգալիայի հետ ոչ-ոքին, Լեհաստանի նկատմամբ հաղթանակն այդ հոգեբանությունը կոտրելու արդյունք են: Եվ սկսվել է խաղը։
Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո
Ինչպե՞ս կարելի էր չխաղալ, երբ մահացու հիվանդ մարզիչը` ցավազրկողներ ընդունելով, հաղթահարում էր դժոխային ցավերը և Եվրոպայից գալիս հասնում էր Հայաստան, որպեսզի խաղից առաջ ֆուտբոլիստների ուսերին թփթփացնի և ասի՝ մենք բոլորս հայ ենք: Ուզած-չուզած կմտնես խաղադաշտ՝ ինչպես վերջին մենամարտի:
Ռոման Բերեզովսկին մի անգամ ասել է, որ Պորտերֆիլդը խթանել է հայկական ֆուտբոլի զարգացումը: Նա կարողացել է օտար լեզվով ոգեշնչել թիմին: Ֆուտբոլիստներն իմացել են, որ մարզիչը քաղցկեղով հիվադ է, և այն, որ նա՝ անասելի նիհարած, ներկա է եղել վերջին խաղին, անգնահատելի է:
Պորտերֆիլդն աշխատել է թիմի հետ ավելի քան մեկ տարի. նա կյանքից հեռացել է 2007թ-ի սեպտեմբերի 11-ին: Ֆուտբոլային խաղի առաջխաղացումը շարունակվել է Վարդան Մինասյանի օրոք, որն աշխատել է շոտլանդացու հետ և հիանալի թիմ ստեղծել: Հիմա դա հաջողվում է անել Արմեն Գյուլբուդաղյանցին. իրադարձություններից առաջ չընկնենք՝ աչքով չտալու համար:
Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց
Եվրոպական ազգային հավաքականների շարքում թեկուզ միջակ խումբ դառնալու համար տարբեր ուղղություններով ահռելի աշխատանք է պահանջվում: Հիմա չենք թվարկի դրանք, բայց Իան Պորտերֆիլդը սկիզբ է դրել աուտսայդերի բարդույթը կոտրելուն: Հայկական ֆուտբոլը չի մոռանա նրա անունն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ֆուտբոլ կխաղան: