Անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը մտահոգում է վարչապետին

Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրային դրույթներից է Հայաստանի արտահանելի ճյուղերի և մշակող արդյունաբերության զարգացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Աջակցության ցանկացած ծրագիր իրականացնելիս նախ պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իսկապես նպաստում է, որ ոլորտները ոչ միայն զարգանան ու առավել մրցունակ դառնան:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։

Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում

Իր խոսքում վարչապետը նշել է, որ կառավարության ծրագրային դրույթներից է Հայաստանի արտահանելի ճյուղերի և մշակող արդյունաբերության զարգացումը: «Եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որոնք ավելի շատ վնասներ կբերեն, քան օգուտ»,- իր ելույթում նշել է Փաշինյանը:

Նա նաև անդրադարձել է շինարարության ոլորտում աջակցությանը՝ մտահոգություններ հայտնելով անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի մասին, երբ պահանջարկն ավելանում է, իսկ առաջարկը՝ ոչ, և արդյունքում գների շատ էական աճ է նկատվում:

«Մենք մեր համագործակցությամբ պետք է կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- ասել է նա:

Հայաստանում ովքեր և ինչու են բնակարան վաճառում. Փաշինյանը գրառում է արել

Վարչապետը կարևորել է, որ մշակող արդյունաբերությունը զարգանա և դառնա տնտեսության հենասյուներից մեկը: Նա նաև անդրադարձել է  բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը՝ վերջինս ևս դիտարկելով որպես արտահանման մի ճյուղ: