ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Դրոյի 3 շենքի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի են ենթարկել տատ ու թոռի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում: Հետիոտներին վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հ. Փարսադանյանը՝ իր վարած BMW մակնիշի 88 XX 989 համարանիշի ավտոմեքենայով:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ալավերդիում թեք կայանված մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա. վիճակը ծայրահեղ ծանր է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում