Կիևյան կամրջից նետված 24–ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Կիևյան կամրջից նետված աղջիկն այդպես էլ կոմայից դուրս չի եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 7-ին, Երևանի Կիևյան կամրջից նետված 24-ամյա աղջիկը երեկ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից։

Ինչպես են մարդիկ օգնության հասնում Կիևյան կամրջից նետված աղջկան. տեսանյութ

«Աղջիկը կոմայից դուրս չի եկել։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր»,–հայտնեցին հիվանդանոցից։

Նա բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը ոչ թե ընկել է ասֆալտին, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության են հասել ու ահազանգել 1-03։