Վրաերթ Չարենցի փողոցում. 26-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Փրկարարներըլ տուժածին տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 26-ամյա Լուսինե Պ.-ին։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաերթ Լոռու մարզում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Նշվում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 թ.):

Փրկարարներն ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: