Քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Առաջիկա մի քանի օրերին անձրևանոցի անհրաժեշտություն չի լինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Քամի, կարկուտ, ավերվածություններ. Շիրակում գյուղացին ճշտում է վնասները

«Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիդրոօդերևութաբաններն օգոստոսի 9-13-ի համար կանխատեսում են առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկը կլինի 30-32, գիշերը՝ 16-18 աստիճան ջերմություն:

Անձրևի հույս չկա. եղանակի տեսություն