Ինչպես են մարդիկ օգնության հասնում Կիևյան կամրջից նետված աղջկան. տեսանյութ

ԱԻՆ–ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարներն ու բժիշկներն օգնում Կիևյան կամրջից նետված երիտասարդ աղջկան։
Sputnik

Այսօր առավոտյան 24–ամյա մի աղջիկ նետվել էր Կիևյան կամրջից։ Աղջկան օգնության հասած փրկարարները նկատել են, որ նա կենդանության նշաններ է ցույց տվել:

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը, բարեբախտաբար, ոչ թե ասֆալտին էր ընկել, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության էին հասել ու ահազանգել 1-03։

Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. 3-ամյա աղջնակը տեղում մահացել է