ՌԱԴԻՈ

«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան

Sputnik Արմենիայի հյուրն է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա խոսել է Կիպրոսում ստեղծված իրավիճակի և Թուրքիայի տարածաշրջանային շահերի մասին:
Sputnik

«Թուրքական դիվանագիտությունը շատ լավ մտածված է։

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ցավալի ավարտը. Եվրոպան «գցեց» Թուրքիային
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքիան անցնում է հաջորդ փուլին, որը նույնպես փուլային է: Նա փորձում է տնտեսական օգուտ ստանալ Կիպրոսի տարածքները օկուպացնելուց. այնտեղ կան գազի մեծ պաշարներ»,- նշում է Սաֆրաստյանը:

Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի տարածքի զգալի հատված և ստեղծել այնտեղ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որտեղ պահում է մոտ 40.000-անոց բանակ, նշում է թուրքագետը՝ հավելելով.

«Որքան էլ զարմանալի է՝ ԵՄ-ն անդամակցության մասին բանակցություններ է վարում մի պետության հետ, որը զավթել է իր անդամ պետություններից մեկի՝ Կիպրոսի տարածքի մոտ 1/3-ը, և ԵՄ-ն աչք է փակել այդ ամենի վրա»։

Իրավաբանորեն Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն չկա և բացի Թուրքիայից ոչ մի այլ պետություն չի ճանաչում այն, պարզապես՝ այդկերպ հիմնավորում է այնտեղ անցկացվող գազի հետախուզական աշխատանքները։ «ԵՄ մի շարք երկրներ դիտարկում են Թուրքիան որպես ապագա անդամ, բայց և կան երկրներ, որոնք դեմ են»,-ընդգծում է Սաֆրաստյանը։

Թուրքագետի կարծիքով՝ պատժամիջոցները ԵՄ կողմից ձևական բնույթ են կրում։

«Ինչո՞ւ է ԵՄ-ն Թուրքիայի հետ սիրալիր վարվում` որովհետև առաջին հերթին շահն է»,- ասում է նա, նշելով, որ Թուրքիան իր տարածքում ունի 3,5 մլն փախստական և դրա համար ստանում է միլիարդներ՝ այդ հոսքը բաց չթողնելով դեպի Եվրոպա: 

Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում