Միասին հանուն մոլորակի. հայ և թուրք երեխաները Ստամբուլում ֆլեշմոբ են անցկացրել. տեսանյութ

Երիտասարդ ցուցարարների շարքում եղել են նաև հայ երեխաներ, իսկ կազմակերպիչներից մեկը հայազգի Իրեն Բիչակչին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ստամբուլում տասնյակ երեխաներ բնապահպանական ֆլեշմոբ են արել։

«Արի պարի քոչարին» միավորում է ամբողջ աշխարհի հայերին. ֆլեշմոբն ավելի մասշտաբային կլինի
Ակցիային մասնակցել են ինչպես թուրք, այնպես էլ հայ երեխաներ։

Արդեն երկրորդ տարին է՝ ամեն ուրբաթ տասնյակ դպրոցականներ և ուսանողներ Եվրոպայում ու ԱՄՆ–ում բողոքի խաղաղ ակցիաներ են անցկացնում։ Երիտասարդ ակտիվիստներն իրենց երկրների կառավարություններից պահանջում են բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված վճռական գործողություններ իրականացնել։

Շարժումը ստացել է «Ուրբաթը հանուն ապագայի» անվանումը։ Այն առաջացել է Շվեդիայում, իսկ առաջին ակտիվիստը 15–ամյա Գրետա Տունբերգն էր։ 

Աստանան Նուր-Սուլթան անվանափոխելու շուրջ Twitter–ում ուրախ ֆլեշմոբ են սկսել
Նա մեկ տարուց ավել է՝ ուրբաթ օրերին բաց է թողնում դասերն ու միայնակ ցույց անում Շվեդիայի խորհրդարանի դիմաց` պահանջելով հավատարիմ մնալ Փարիզյան կլիմայական համաձայնագրին։

Շարժումը նաև Թուրքիա է հասել։ Ուրբաթ` հուլիսի 19–ին, տասնյակ դպրոցականներ փողոց են դուրս եկել «Եկեք մաքուր պահենք մոլորակը». «Առողջ բնություն` առողջ մարդկություն» և այլ պաստառներով։ Գրառումները եղել են անգլերեն, թուրքերեն ու արևմտահայերեն։ Երիտասարդ ցուցարարների շարքում եղել են նաև հայ երեխաներ, իսկ կազմակերպիչներից մեկը հայազգի Իրեն Բիչակչին է։

Հայ երիտասարդները սրտեր ուղարկեցին երկինք. ֆլեշմոբ` Երևանի կենտրոնում