Վրաերթ` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. 12–ամյա աղջիկը տեղում մահացել է

Երեխան, ըստ նախնական տվյալների, փողոցն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Փարաքար գյուղի վարչական տարածքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Զվարթնոց» օդանավակայան տանող Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցուց մի քանի մետր հեռու, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջիկ երեխայի։

Երեխան, ըստ նախնական տվյալների, փողոցն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով։ Ցավոք, աղջիկը տեղում մահացել է։

Արարատում «Գազելը» վրաերթի է ենթարկել տղային, հարվածել բենզատարին ու ընկել բարձրությունից

«Մերսեդեսի» վարորդը փախուստի չի դիմել։ Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները։