3 մլրդ դրամ` պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին. Փաշինյանն անդրադարձավ դռնփակ նիստին

Տնտեսական աճի համար վարչապետը կարևորում է հատկապես վերամշակող արդյունաբերության, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Պետության պարտավորությունները դե յուրե ծրագրված են։ Այսօր կառավարության նիստի բացմանը, անդրադառնալով երեկ փակ դռների հետևում հաստատված «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստ է անցկացրել փակ դռների հետևում

Նա նաև հայտարարեց, որ այդ նպատակով հատկացվել է ընդհանուր առմամբ 3 մլրդ դրամ գումար։

«Հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են, ինչը նշանակում է, որ նրանք արդեն ստանում են այդ բարձրացված աշխատավարձեր»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ հուլիսի 10-ի նիստում քննարկվել է նաև բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու հարցը, ինչի համար վարչապետը կարևորեց հատկապես վերամշակող արդյունաբերության, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը։