Մոսկվայի դատարանը որոշել է գործարար Ալբերտ Խուդոյանին կալանավորել

Դատավորը միջնորդել է գործարար Ալբերտ Խուդոյանին կալանավորել` մեկնաբանելով, որ մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել չեղարկել Optima Development ընկերության սեփականատեր,  խարդախության գործով որպես ամբաստանյալ անցնող Ալբերտ Խուդոյանի տնային կալանքը և նրան բանտ ուղարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ դատարանը գործարարին կալանավորել է մինչև օգոստոսի 14-ը։

Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ մնաց

Ավելի վաղ նշվում էր, որ նախկին ծխախոտային դիստրիբյուտոր, Optima Development  ընկերության 57-ամյա սեփականատեր Ալբերտ Խուդոյանը, որը կասկածվում է խոշոր չափի` 10 մլն դոլարի խարդախության մեջ։ Այն ժամանակ դատարանը որոշել էր նրան տնային կալանքի ենթարկել։

 «Մոսկվայի Տվերսկոյ դատարանի որոշումը փոխել և Խուդոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը», – այսօր կայացած դատական նիստում նշել է դատավորը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են կալանքի որոշումը

Դատախազության ներկայացուցիչը բողոքարկել էր որոշումը և դիմել էր դատարան՝ Խուդոյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ։ Մեղադրող կողմը կարծում է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալը պետք է մեկուսարանում  գտնվի։

Որպես հիմնավորում դատախազը նշել է այն հանգամանքը, որ Խուդոյանի երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են, հետևաբար, նա թաքնվելու  հնարավորություն ունի։ Դրանից բացի, նրա պնդմամբ, ամբաստանյալը սպառնացել է վկաներին։

Խուդոյան․ «Գրավը կներկայացնի Քոչարյանի ազգականներից կամ ընկերներից մեկը»

Միևնույն ժամանակ, ինքը` Խուդոյանը հերքել է վկաների սպառնալու մեղադրանքները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որևէ տեղ մեկնելու մտադրություն չունի։

«Ես իմ դիրքորոշումը պաշտպանելու եմ մինչև վերջ, որևէ տեղ թաքնվելու մտադրություն չունեմ», – հայտարարել էր նա։

Խուդոյանի փաստաբան Սերգեյ Չիժիկովը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ գրավի կամ որոշ սահմանափակումների դիմաց խափանման միջոցը փոխելու պահանջով։  Նա նշել էր, որ Խուդոյանը չի կարող թաքնվել, քանի որ քննչական մարմիններն առգրավել են նրա ռուսական, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագրերը։

Ի՞նչ է փոխվելու վարորդական վկայական ստանալու կարգի մեջ. փոխոստիկանապետի պարզաբանումը

Հիշեցնենք՝ Optima Development  ընկերությունը (սեփականատեր` Ալբերտ Խուդոյան) առևտրային, բազմաֆունկցիոնալ և բնակելի անշարժ գույքի նախագծեր է իրականացնում Ռուսաստանում։