Սևանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել Սիսիանի վոլեյբոլի թիմի երեխաներից մեկը

Վարորդը չի փախել, օգնել է երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց Մարտունի քաղաքի բնակիչ, 39-ամյա Հովհաննես Ավետիսյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել. նա երկվորյակ պիտի լույս աշխարհ բերեր

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 6-ին, ժամը 11։30-ի սահմանում։

Վարորդը չի փախել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։

Սարսափելի դեպք Երևանում. որդին նկուղում գտել է կախված մորը

Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։

Վարորդը ծառայում է ՊՆ N զորամասում։

Դանակահարություն Երևանում. պատճառը մի քանի հազար դրամ պարտքն է