Պատրաստվեք` կրկին անձրև է գալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ այդ ընթացքում օդի ջերմաստիճանի տատանումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Որոշակի դադարից հետո Հայաստանում կրկին անձրև կտեղա։ «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` այսօր և վաղը հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։

Հունվարյան հուլիս 2019. Սուրենյանն աննախադեպ տվյալ է հրապարակել

«Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի:

Միաժամանակ օդի ջերմաստիճանը մինչև ամսի 4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։

Երևանում հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +14 աստիճան։

Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները