Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ

Дорожно-транспортное происшествие в Нубарашене
Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում։ «Ֆորդ» մակնիշի ամենագնացը վրաերթի է ենթարկել հենց Նուբարաշենում ապրող 72-ամյա մի կնոջ։ Նա տեղում մահացել է։

Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ
Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ

Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։ Նախնական տվյալներով` կինը փողոցն անցել է հետիոտնային անցումով։

Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ
Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ

Նրա դին ընկած է հենց անցման մոտ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը Ֆրանսիայի քաղաքացի է, ժամանակավորապես էր բնակվում Երևանում, մոտ երկու շաբաթ առաջ անձնական գործերով եկել էր Հայաստան։

Վարորդը ևս Ֆրանսիայի քաղաքացի է, բնակվում է Նոր Խարբերդում, 72 տարեկան է։  Իրավապահները ստուգել են նրա սթափության աստիճանը, պարզվել է, որ ալկոհոլ օգտագործած չի եղել։

Վրաերթ Երևանում. կինը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով