Երկրորդ տղամարդն էլ մահացավ. ովքե՞ր էին Հրազդանում վրաերթի ենթարկվածները

Ողբերգական վրաերթից հետո տղամարդկանցից մեկը մոտ 7 ժամ պայքարեց կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երեկ Հրազդան քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը մահացել է։

Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում վրաերթի հետևանքով մի տղամարդ տեղում մահացել էր, մյուսին տեղափոխել էին հիվանդանոց։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները պարզել են վրաերթի ենթարկված տղամարդկանց ինքնությունը. երկուսն էլ Հրազդանի բնակիչ են։

Տեղում մահացածը 1940 թվականին ծնված Սերյոժա Ջառահյանն էր։ Նրա հետ փողոցը հատած մյուս տղամարդը՝ 75-ամյա Սիմոն Պողոսյանը, որն անգիտակից տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար, բայց ապարդյուն։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում՝ դեպքից մոտ 7 ժամ անց, մահացել է նաև Սիմոն Պողոսյանը՝ այդպես էլ գիտակցության չգալով։