ՌԱԴԻՈ

«Քաղաքացիներից ավտոմեքենաների մաքսազերծման համար բարձր արժեքներ են գանձում». Խաչատրյան

«ABC» իրավաբանական կազմակերպության ղեկավար Արա Խաչատրյանը, որը մի քանի տարի է առնչվում է ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում կասկածի տակ է առնում ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ մաքսային մարմինների գործելաոճը։
Sputnik

 Ըստ իրավապաշտպանի, Նորագավիթի մաքսատանն իր վստահորդի ավտոմեքենան մաքսազերծել են նախատեսվածից ավելի շատ գումարով։

«Լինում են դեպքեր, երբ անտեղյակության պատճառով մարդիկ ստիպված են լինում ավելի շատ գումար վճարել, քան օրենքով նախատեսվում է իրենց ներկրած ավտոմեքենայի մաքսազերծման համար»,-վստահեցնում է Արա Խաչատրյանը։

Իրավապաշտպանի նշած դեպքին արձագանքել է ՊԵԿ-ի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը` Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը դասելով «կասկածելի գործարքների շարքում»։