Ողբերգական վրաերթ Երևանում. տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախնական տվյալներով` ավտոմեքենայի ղեկին անչափահաս է եղել, բայց մեքենան հաշվառված է տղայի մոր անվամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր, ժամը 15-ի սահմաններում Չարբախ թաղամասի Շիրակի փողոցում՝ ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի։

19–ամյա աղջիկը բեմադրել է իր և եղբոր 3–ամյա դստեր առևանգումը և փրկագին պահանջել ծնողներից

Մոտ 40 տարեկան տղամարդը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։ Հոսպիտալացվելուց մոտ երկու ժամ անց տղամարդը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Նախնական տվյալներով` ավտոմեքենայի ղեկին անչափահաս է եղել, բայց մեքենան հաշվառված է տղայի մոր անվամբ, ով ներկայացել է ոստիկանության բաժանմունք։