Արտաշատի խճուղում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նրան վրաերթի ենթարկած խոշոր բեռնատարի 37-ամյա վարորդը դեպքի վայրից հեռացել էր և ժամեր անց ներկայացել ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Արտաշատի խճուղում վրաերթի ենթարկված 37–ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, այս գիշեր հիվանդանոցում մահացել է։

Երևանում 12–ամյա երեխայի դի է հայտնաբերվել լոգարանի հատակին ընկած

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ Էդուարդ Եղիազարյանի կենսաբանական մահը գրանցվել է հունիսի 5–ի գիշերը, մոտավորապես ժամը 1-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում։

Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատի խճուղում վրաերթի ենթարկվելուց հետո։ Նրան վրաերթի ենթարկած խոշոր բեռնատար «Կամազի» 37-ամյա վարորդը դեպքի վայրից հեռացել էր և ժամեր անց ներկայացել ոստիկանություն։ Մեր տեղեկություններով՝ կամազը պատկանում է «Խաչհար» ընկերությանը։