Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթն ուսումնասիրություններ է կատարել գազալցակայաններում և գրել, որ հակառակ չնայած պնդումներին գազը թանկացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթն անդրադարձել է գազի կշռով, այլ ոչ թե ծավալով վաճառելու խնդրին և հայտնաբերել, որ հակառակ պնդումների, այն թանկացել է։ «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ»,–գրում է թերթը:

Գազալցակայաններում գնապիտակները կփոխվեն, գները` ոչ

Նրանց ուսումնասիրությունների համաձայն`խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր չէ թաքցնել:

«Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»,–եզրահանգում է թերթը:

Հիշեցնենք` մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառելու է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ կգանձվի, համապատասխանաբար, ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։

Գազի գինը դրա արդյունքում չի փոփոխվելու։