ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային վահանակը կոտրված ու ընկած է գետնին։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Կոտրված վահանակի մասին կայքին ահազանգել են անցորդ–վարորդները: Այժմ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրավապահների հետ փորձում է պարզել կատարվածի հանգամանքները:
Ի դեպ, Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1968–ի ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և 23 մետր բարձրությամբ ութ կամարից բաղկացած շինություն է:
Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում։