ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս ճիշտ ընտրել մասնագիտությունը՝ տուրք չտալով կարծրատիպերին

Sputnik Արմենիայի «Տետ ա Տետ» հաղորդաշարի հյուրն է Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
Sputnik

«Բուհական կրթությունը մենք դիտարկում ենք որպես գերազանցության կենտրոն՝ կարևորություն չտալով մասնագիտությանը, մասնագիտության ընտրությանը: Դա հասարակական կարծրատիպ է դեռևս խորհրդային ժամանակներից մնացած և պետք է փոխել այն»: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ ա Տետ» հաղորդաշարի ընթացքում ասում է  Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:

Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ

Գևորգյանի խոսքով՝ ներկայումս «Save the children» կազմակերպություն աջակցությամբ նախատեսվում է 10 դպրոցներում ստեղծել հարմարություններ մասնագիտական կողմնորոշման ակումբների արդյունավետ աշխատանքի համար:

«ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական շատ դպրոցներում արդեն գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Դրանց միջոցով աշակերտին հնարավորություն է տրվում ավելի ազատ, անկաշկանդ միջավայրում անցնելու մասնագիտական կողմնորոշման և ստանալ կարիերայի խորհրդատվություն: Նույնիսկ կան շատ դպրոցներ, որտեղ արդեն ուսումնական պլանով նախատեսված է «Մասնագիտական կողմնորոշում» առարկան»,- նշում է Հայկուհի Գևորգյանը։

Ո՞ր մասնագիտություններն են պահանջված Հայաստանում

Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության հետ դեռևս 2013 թվականից ձեռնամուխ է եղել շատ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպման մոդելների, մեթոդաբանության մշակմանը, մանկավարժների կարողությունների զարգացմանը։

 Ըստ կենտրոնի տնօրենի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբներում ընդգրկված են հիմնական դպրոցների 8-9-րդ և ավագ դպրոցների 10-11 դասարանի աշակերտները:

«10 դպրոցների ծրագրի շրջանակներում ընդգրկված են հիմնական դպրոցները, որովհետև հասկանում ենք, որ այս տարիքից պետք է սկսել իրազեկման աշխատանքները մասնագիտությունների, աշխատաշուկայի, կրթության հնարավորությունների մասին: Նպատակն է, որ նորից չկանգնենք այն խնդրի առջև, թե ավագ դպրոցում ինչ հոսք ընտրել կամ ավագ դպրոցն ավարտելուց հետո մտածել, թե ճիշտ էր կրթությունը շարունակել քոլեջում, թե գնալ բուհական համակարգ»,- հստակեցնում է Գևորգյանը և հավելում, որ այսօր իրազեկման խնդիր կա, թե՛ ծնողների, թե՛ աշակերտների շրջանում:

«Մայրս ցանկացած աշխատանք անում էր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր դժվար մանկության մասին

«Վերջին մեր հանդիպումները ցույց տվեցին, որ շատ դեպքերում մանկավարժներն էլ չեն պատկերացնում հանրակրթության, միջին մասնագիտական, արհեստագործական, բուհական կրթության բոլոր առանձնահատկությունները: Մանկավարժական անձնակազմի մոտ հետաքրքիր կարծրատիպ կա, որ երեխան եթե լավ է սովորում, պետք է կրթությունը շարունակի բուհում: Պետք է փոխել այդ կարծրատիպերը», - ասում է Գևորգյանը:

Հայկուհի Գևորգյանը ընդգծում է նաև, որ այս տարի շատ դպրոցականներ չկարողացան հաղթահարել քոլեջներ ընդունվելու համար նախատեսված շեմը: Այսօր արդեն կան շատ քոլեջներ, ունենք որակյալ կրթություն են տալիս, և աշխատաշուկայի պահանջարկը հենց հատվում է միջին մասնագիտական օղակի հետ: