ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայտնի ոճաբան և դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինայի հետ։
«Սիրելի Էլինա @elina_janibekyan, շնորհավորում եմ` «Ջազ երեքի համար» ուրախ և հիանալի ներկայացման մեջ պարզապես հիասքանչ խաղ ցուցադրելու առթիվ։ Ես այնքան կոպիտ եմ, իսկ Էլինան` նրբիկ, այնպես չէ՞», – գրել է Ավետիսյանը։
Գրառումը ավելի քան 96 հազար «լայք»–ի է արժանացել։
«Ինչ գեղեցիկ եք», – գրել է alinohka.xs–ն։
«Գոհար այնքան նրբագեղ ես։ Կեցցես», – գրել է beauty_club_r–ն։
«Իսկ այստեղ նման է երգչուհի Շերին», – գրել է yaninavostpasi–ն։
Ավելի վաղ Էլինա Ջանիբեկյանն Instagram –ի իր էջում տեսանյութ և լուսանկար էր հրապարակել «Ջազ երեքի համար» թատերական ներկայացումից, որում նա խաղում է։
Բեմադրությունը «երաժշտական դետեկտիվ է»` ինտրիգներով, նուրբ հումորով և անսպասելի սյուժեով։ Այն Ալեքսեյ Ֆրանդետիի բեմադրությունն է։