ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում անչափահասների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Նախնական վարկածով՝ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներից մի քանիսը դպրոցում ընդհարվել են։
Հետո էլ պարզաբանումների համար հավաքվել են գյուղի այգում, որտեղ 11-րդ դասարանի երկու աշակերտ ծեծել են 12-րդ դասարանում սովորող մի տղայի։
Վերջինս տեղափոխվել է Արմավիրի հիվանդանոց, որտեղից էլ Երևան՝ Արմենիա բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով՝ վնասվածքները գլխին շրջանում են։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ոստիկանության Արմավիրի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։