Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Արցախում, ի՞նչ քննարկումներ են եղել. «Հրապարակ»

Երբ Արցախում ընթանում էր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը ևս Արցախում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Հրապարակ» թերթը տեղեկացնում է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձել է և ղարաբաղյան իրենց աղբյուրից ճշտում, թե ի՞նչ էր անում Արցախում Սարգսյանը։

«Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գտչավանք, Ամարաս»,-ասել է աղբյուրը։

Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար թերթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձևակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»:

Քոչարյանի մասին չի՞ խոսվել: «Անվտանգության նիստում ի՞նչ խոսեին»: Ի՞նչ տպավորություն են ստացել ԱԽ նիստին մասնակցած ղարաբաղցիները։ «Շատ գոհ էին՝ ինչ հարց բարձրացրել են, Նիկոլը խոստացել է լուծել, հետն էլ նորից ասել է, որ հող չի հանձնելու»։

Մարտի 15-ին ադրբեջանական զորավարժություններն ավարտվեցին՝ Ադրբեջանը զորքը հե՞տ է քաշել, թե՞ նախորդ անգամվա պես (2018թ. ապրիլից-հուլիս) պահել է սահմանին։ «Այս անգամ զորքն առաջնագծին մոտ չի եղել, չենք կարող ասել՝ հիմա էնտե՞ղ են, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ երբ Արցախում ընթանում էր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը ևս Արցախում է: