«Ես հայ եմ, դա է ամենից կարևոր». ինչո՞ւ Ալեն Պրոստին «Ֆորմուլա-1»–ի պրոֆեսոր անվանեցին

«Ֆորմուլա-1»–ի ամբողջ պատմության լավագույն պիլոտներից մեկը, որին անթերի պիլոտաժի և մրցավազքի հստակ ռազմավարության համար «պրոֆեսոր» էին անվանում, Ալեն Պրոստն է. եթե ինչ–որ մեկը կա, որ չգիտի, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ է։ Թեև նա միայն կիսով չափ է հայ` մորական կողմից։
Sputnik

Կիրակին` փետրվարի 24-ը, իսկական ժամանակն է, որ Ալեն Պրոստը երգի բիթլզների հայտնի When I'm Sixty-Four-ը. լրանում է նրա 64 տարեկանը։

Համլետ Մխիթարյաններից մեկը. նոր մարզիչը կվերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը

«Ֆորմուլայի» մրցարշավորդի հիասքանչ կարիերան ավարտված է, ինչ կա` կա. իսկ ձեռքբերումները քիչ չեն։

«Ֆորմուլա-1»-ից առաջ Պրոստը մի քանի անգամ հաղթանակ է տարել ֆրանսիական և եվրոպական առաջնություններում, նա մրցում էր Renault–ով, գործող պայմանագիր ուներ ընկերության և նրա թիմի հետ, երբ հնարավորություն եղավ դեբյուտային ելույթով հանդես գալ Արգենտինայում կայանալիք «Ֆորմուլա-1»–ի գրան պրիի ժամանակ։ Ստիպված էր պայմանագիր կնքել McLaren–ի հետ, սակայն, քանի որ այդ մեքենաներն այդքան էլ արագ (համենայն դեպս այն ժամանակ) չէին, մրցարշավորդը շատ արագ վերադարձավ՝ իր դեպքում հայրենական մոդելին։

Հայտնի ավստրիացի ավտոմրցարշավորդ Գերհարդ Բերգերը մի անգամ ասել էր Ալենի մասին, որ նա շատ փափուկ և բարի է, նման դաժան աշխարհում «Ֆորմուլա-1»–ի նման թիմ ղեկավարելու համար։ Այնուամենայնիվ, և դա արդարացի է ցանկացած մարզաձևում, չեմպիոն դառնալու համար, պետք է սկզբում եսասեր դառնալ, որի համար սեփական նպատակներից ավելի վեր բան չկա։

Իսկ Պրոստը աշխարհի չեմպիոն դարձավ 4 անգամ։ Նա բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, որոնք, ճիշտ է, մեծամասամբ 2000-ականներին գերազանցեց Շումախերը, սակայն ավտոմրցարշավների պատմության մեջ Պրոստն այժմ երկրորդն է։ Նույնիսկ լեգենդար բրազիլացի Այրթոն Սեննան Պրոստի արդյունքներին չի հասել:

Ի դեպ, այս երկուսը նախընտրում էին միևնույն տարածքում միաժամանակ երկուսով չլինել, սակայն մրցարշավների ժամանակ առանց միմյանց չէին կարողանում. ո՛չ մեկի մոտ էր որևէ բան ստացվում առանց ոխերիմ թշնամու, ո՛չ մյուսի։

1986 թվականը նշանավորվեց նրանով, որ Պրոստը միանգամից երկու մականուն ձեռք բերեց։ Սկզբում` Սան Մարինոյի Գրան պրիից հետո նա դարձավ «Կալկուլյատոր», քանի որ այդ ժամանակ նա որոշել էր մեկնարկից առաջ մինչև վերջին կաթիլը հաշվարկել վառելիքի ծավալը։

Մաթեմատիկական հաշվարկ էր. հակառակորդները ժամանակ առ ժամանակ ընտրում էին «տուրբո» ռեժիմը, ծախսելով ողջ վառելիքը ֆինիշից մի քանի պտույտ առաջ, իսկ Պրոստը քամում էր վերջին կաթիլները, նույնիսկ պատնեշների վրա էր մեքենան գցում, բաքերը թափ տալու  համար, և հաղթեց։

Ավտոարշավորդ Մաթևոս Իսահակյան. «Հայաստան գալը երազանքներիցս մեկն է»

Ընդ որում՝ նրա մեքենան կանգ առավ եզրափակիչ գծի վրա, այն հատելով միայն մի փոքր։

Նույն տարին Ավստրալիայում նա արդեն «Պրոֆեսոր» դարձավ։  Այս անգամ Պրոստը առաջ անցավ մրցակցից երկաթյա համբերության և ընտրած ռազմավարությանն անդավաճան մնալու շնորհիվ. հակառակորդներն անիվները չէին խնայում, փորձելով առաջ անցնել միմյանցից, մրցարշավն անդադար փոխում էր առաջատարին, և բոլորի անիվները պարզապես սկսեցին պայթել։

Բոլորինը, բացի Ալեն Պրոստից. ամբողջ այս ընթացքում նա հանգիստ հետևում էր «հաղթողներին»` թույլ չտալով իրենից առաջ անցնել նրանց, ովքեր արդեն հետևում էին, սակայն ինքն էլ առաջատարների հրմշտոցի մեջ չէր մտնում։ Եվ պարզապես հանգիստ, առանց ավելորդ նյարդեր մաշելու, հերթով առաջ անցավ բոլոր նրանց, ովքեր մնացել էին առանց անիվների։ Պրոֆեսոր է, ինչ կարող ես ասել...

... Իսկ ինչ վերաբերում է ծագմանը, ապա Պրոստը միշտ իր հայ լինելուն մեծ նշանակություն էր տալիս. չէ՞ որ նրանով, որ հայրդ ֆրանսիացի է, Ֆրանսիայում որևէ մեկին զարմացնել  չես կարող։

«Մայրս հայ է, գրեթե ամբողջ մանկությունս նրա հետ անցկացրել եմ պապիս մոտ, նա մեզ տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին։

Մաուզերից մինչև տանկային բրիգադ. այդ դյուրաբորբ ու պինդ Բաբաջանյանը

Երբ դու ընդամենը 10 տարեկան ես. դրանք պարզապես հետաքրքիր պատմություններ են, դրանց իմաստն ավելի ուշ ես գիտակցում։ Այսօր այդ պատմությունները իմ կյանքի անբաժանելի մասն են։ Հայերեն ես չեմ խոսում, սակայն ես հայ եմ, և դա է ամենից կարևոր»։

Ալեն Պրոստն այս խոսքերն ասել է 2007 թվականին, երբ Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը «Հայկական Սեզար» էր հանձնում նրան, դա Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների բարձրագույն պարգևն է։ Բացի այդ, նա Պատվավոր Լեգիոնի շքանշանի ասպետ է, որը նրան անձամբ հանձնել է նախագահ Ֆրանսուա Միտերանը։