Պետական համակարգի աշխատավարձերը պետք է մրցունակ դառնան. Ավինյան

Հայաստանի փոխվարչապետը խոսել է պետական համակարգի աշխատավարձերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու կարիք կա։ Այսօր` հունվարի 30–ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր», - ասաց նա։

Հիշեցնենք` պետական համակարգում միջին աշխատավարձը 146 հազար դրամ է, իսկ մասնավոր հատվածում` 182 հազար։