Երևանում ծեծել են բժշկական համալսարանի դասախոսին

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Երևանում ծեծել են բժշկական համալսարանի դասախոսին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին։

Հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: