ՌԱԴԻՈ

Հախնազարյան. «Հենրիխն ու ես ընկերներ ենք, անընդհատ շփվում ենք»

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է ֆուտբոլի հանդեպ սիրո և Հենրիխ Մխիթարյանի հետ ընկերության մասին։
Sputnik
Հախնազարյան. «Հենրիխն ու ես ընկերներ ենք, անընդհատ շփվում ենք»

Հախնազարյանը նշում է, որ երաժշտությունն ու սպորտը շատ նման են։

«Պետք է պարապմունքի ժամանակ պատրաստ լինես 200 տոկոսով, որպեսզի դաշտում գոնե 90 տոկոսը ցուցադրես»,– ասում է նա` նշելով, որ իր ամենասիրած ֆուտբոլիստը Ռոնալդուն է։

Հախնազարյանն ընդհանրապես կուռքեր չունի։

«Բայց սպորտում իմ ամենամեծ և միակ սերը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որին սիրահարվեցի, երբ հինգ–վեց տարեկան էի»,– ասում է նա։

Նարեկ Հախնազարյանն ու Հենրիխ Մխիթարյանն ընկերներ են, անընդհատ շփվում են։

«Այն ժամանակ, երբ Հենրիխը տեղափոխվեց «Մանչեսթեր», ինձ թվում էր` սիրտս դուրս կթռչի»,– ասում է նա։

Թավջութակահարն ու ֆուտբոլիստը դեռ չեն հանդիպել Հենրիխի նշանադրությունից հետո։ Առաջիկա հանդիպումը հավանաբար կլինի փետրվարին, երբ Հախնազարյանը համերգ կտա Լոնդոնում։