Խայտառակություն է. Կոմենչինին Sputnik–ի աշխատակիցների տվյալներով Times–ի հոդվածի մասին

Իտալացի պատգամավորը սատարել է Sputnik–ին Times–ի սկանդալային հրապարակումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Times–ը ոտնձգություն է թույլտվել տեղեկատվության ազատության նկատմամբ` հրապարակելով Բրիտանիայում գործող Sputnik գործակալության լրագրողների ցանկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի քարտուղար Վիտո Կոմենչինին։

Բրիտանական Times թերթը հրապարակել է Sputnik–ի լրագրողների ցանկն ու լուսանկարները

Ավելի վաղ Բրիտանական Times թերթը` ուկրաինական «Խաղաղապահ» («Миротворец») կայքի օրինակով, հրապարակել էր Sputnik–ի էդինբուրգյան մասնաճյուղի լրագրողների ցանկն ու նրանց անձնական տվյալները։ Հոդվածն ուղեկցվում էր Sputnik–ի 8 աշխատակիցների լուսանկարներով, որոնց կից գրված է նաև նրանց պաշտոնները։ Թերթը տարածել էր նաև Շոտլանդիայի խորհրդարանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքս Քոուլ–Հեմիլթոնի` RT միջազգային հեռուստաընկերությանն ու Sputnik գործակալությանը ակտիվներից զրկելու կոչը։

«Լիովին աջակցում եմ Sputnik գործակալությանն ու կարծիք արտահայտելու ազատությանը։ Չգիտեմ, որքանով իտալացի պատգամավորը կարող է մեկնաբանել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն ուզում եմ համերաշխություն հայտնել գործակալության վրա իրականացրած այդ լուրջ հարձակման հետ կապված», – ասել է Կոմենչինին։

Լրատվական դաշտի ոլորտում ստեղծված իրավիճակը նկարագրելիս, պատգամավորը համեմատություն է տարել երգչախմբի հետ, որտեղ բաղաձայնը սկսում է բոլորին նյարդայնացնել։

«Եվ նրա բերանը փակում են, իսկ դա պարզապես ամոթալի է։ Բարեբախտաբար, սոցցանցերի օգտատերերի և հանրության կարծիք գոյություն ունի, նրանք բացում են աչքերն ու թույլ չեն տալիս խաբել իրենց այն ԶԼՄ–ներին, որոնք ղեկավարում են մեծ ընկերություններն ու կառավարությունները», – նշել է Կոմենչինին։

Times պարբերականի գործողությունները Մոսկվայում և արտերկրում քննադատության ալիք են բարձրացրել։