Բոլոր հարցերը կքննարկենք Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ. Պուտին

Президент России Владимир Путин во время ежегодной большой пресс-конференции (20 декабря 2018). Москвa
Պուտինի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական ընկերն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. «Վերականգնելու մասին խոսք լինել չի կարող։ Մեր հարաբերություններում ոչինչ չի քանդվել կամ փլուզվել, որ վերականգնենք»։ Այսպես պատասխանեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերականգնելու մասին հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպման ժամանակ։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед заседанием Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург
ՀՀ–ն ՌԴ–ի հետ հարաբերությունները կառուցում է ինքնիշխան իրավահավասարության սկզբունքի վրա

«Հայաստանը մեր ստրատեգիական ընկերն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Այն ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է։ Վերականգնելու ոչինչ չկա, մենք պետք է զարգացնենք եղածը։ Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի լավ բարեկամն է»,–ասաց Պուտինը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսպես եղել են պատմականորեն, այսպիսին կան, և հույս  հայտնեց, որ այդպես էլ կշարունակվեն։

«Մեր շփումներում պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները»,–ասաց ՌԴ ղեկավարն ու տեղեկացրեց, որ այս բոլոր հարցերը կքննարկեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` առաջիկայում կայանալիք մոսկովյան այցի ընթացքում։