Կոտայքում 4 մարդու են դանակահարել

Դանակահարությանը նախորդել է վիճաբանությունը, որի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում դեկտեմբերի 9-ին 4 մարդու են դանակահարել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Երևանում 18 տարեկան աղջկա են ձերբակալել. դանակահարության դեպքը բացահայտվել է

Կեսգիշերն անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ տարբեր աստիճանի սուր կտրած–ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի 3 բնակիչներ (1980, 1976, 1977թ.–ին ծնված)։

Պարզվել է, որ բոլորն էլ վնասվածքները ստացել են Նոր Գեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վիրավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի` Երևանի բնակիչ՝ ծնված 1992 թվականին։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում, և անծանոթ մարդ է դանակահարել։

Դեկտեմբերի 9-ին, ժամը 22։30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում Նոր Գեղիից հաղորդում է ստացվել, որ գյուղի խաչմերուկում հավաքված մարդիկ վիճաբանում են, և նրանցից մեկի ձեռքին դանակ կա։

Դանակահարված անձինք ճանաչվել են տուժող։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարել է Կոտայքի մարզի բնակիչը, որի անունը չի նշվում։ Հաղորդագրության մեջ նշված է միայն, որ նա 27 տարեկան է։