«Սասնա ծռերի» դեբյուտը. Արցախի միացում, օտարերկրյա գործակալների բացահայտում և Ռուսաստան

Հատուկ ուշադրության են արժանի «Սասնա ծռերի» ծրագրի արտաքին քաղաքական ասպեկտները։ Նրանք պայքարում են փոխհարաբերությունների տարածաշրջանային համակարգը լիովին վերափոխելու, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշիչների փոփոխելու և նույնիսկ տարածաշրջանի քաղաքական քարտեզը փոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դեբյուտանտներից մեկը դարձել է «Սասնա ծռերը»։

Կուսակցությունը ձևավորվել է բառացիորեն մեկ ամիս առաջ, կարդային միջուկը դարձել են համանուն զինված խմբի անդամները, որոնք 2016թ–ի հուլիսին Երևանում գրավել էին ՊՊԾ գունդը։ Այդպես նրանք իրենց բողոքն էին արտահայտել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Այդ ժամանակ խմբի հարձակման արդյունքում մահացել էր երկու ոստիկան, ևս մեկ իրավապահ մահացել էր մի քանի օր անց։

Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Եվ ահա բավական արմատական հայացքների տեր մարդիկ, որոնք ազատություն են ստացել «թավշյա հեղափոխությունից» հետո, մտադիր են պայքարել խորհրդարանում տեղ ունենալու համար։ Կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդն է Բեյրութում ծնված, արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը։ Նա չի կարող առաջադրվել, քանի որ նա միայն անցած շաբաթ է Հայաստանի քաղաքացիություն ստացել։

Կուսակցությունը քարոզարշավում միակն է, որ կարծում է` նոր խորհրդարանը պետք է գործի երկու տարի. Իրենք նաև ծրագիրն են կազմել այդ ժամանակահատվածի համար։ Նրանք համոզված են, որ երկու տարի անց նոր ընտրությունների անհրաժեշտություն կծագի։ «Սասնա ծռերում» այդ երկու տարին համարում են բռնապետությունից ժողովրդավարության անցում կատարելու բեկումնային շրջան։ «Ծռերի» հիմնական պահանջը կապված է գործող Ընտրական օրենսգրքի հետ, որը, նրանց կարծիքով, լիարժեք բարեփոխման կարիք ունի։

ՀՀԿ–ն նոր հայտարարություն է տարածել

Ծրագիրը կազմված է հինգ բաժիններից` «Իրավունք և արդարություն», «Պետական կառավարում և կադրային քաղաքականություն», «Սոցիալ–տնտեսական զարգացում», «Պաշտպանություն և անվտանգություն» և «Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայաստան–Սփյուռք»։

Մենք չենք մանրամասնի ծրագիրը, քանզի դա նախընտրական խոստումների սովորական ցուցակ է` ստեղծել նոր աշխատատեղեր, ներգրավել նոր ներդրումներ, խթանել արդյունաբերության զարգացումը, բարելավել առողջապահության ոլորտը և այլն։ Մենք կանդրադառնանք, մեր կարծիքով, որոշ հատկանշական դրույթների։

Այսպես, իրավական համակարգի և պետական կառավարաման ոլորտի առողջացումը կուսակցությունում հետևյալ կերպ են պատկերացնում. պետք է առաջին հերթին իրավական և քաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների գործունեությանը, ապահովել անցումային արդարադատություն, ինչպես նաև քաղաքական և տնտեսական լյուստրացիա նախաձեռնել` նախկին և գործող պաշտոնյաների շարքում արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալներ բացահայտելու նպատակով։ Կուսակցությունում համոզված են, որ այդպիսի մարդիկ, անշուշտ, կան։

«Հարվարդում չեմ սովորել, բայց գիտեմ` ինչ է պետք մարդկանց». Ծառուկյան

Ծրագիրը նախատեսում է հրապարակավ ճանաչել ապստամբության «բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչել օրենքի առաջ այն դեպքում, եթե երկրի իշխանությունների գործողությունները հակասեն ազգային շահերին»։ Կուսակցությունում մտադիր են նաև հետաքննություն սկսել 2016թ–ի ապրիլին արցախյան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ` հայկական բանակի անձնակազմի շարքում կորուստների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Տնտեսական նախագծերի շարքում պետք է նշել Իրան–Հայաստան նոր գազատարի շինարարության մասին կետը` գործող խողովակաշարի համեմատ ավելի մեծ տարողունակությամբ։ Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է նաև հողմային և արևային էլեկտրակայանների զարգացում։

Հատուկ ուշադրության են արժանի «Սասնա ծռերի» ծրագրի արտաքին քաղաքական դրույթները։ Նրանք ծրագրում են փոխել փոխհարաբերությունների տարածաշրջանային համակարգը, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշիչները և նույնիսկ վերանայել տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ Մասնավորապես, նրանք մտադիր են որդեգրել Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:

Հանրահավաքներ, մանդարին և շտաբ-մեքենաներ. ինչո՞վ կհիշվի նախընտրական այս քարոզարշավը

«Սասնա ծռերը» խոստանում է զարգացնել Իրանի և ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերությունը։ Կուսակցությունում առայժմ չեն պարզաբանում, թե որքանով է հնարավոր միաժամանակ զարգացնել հարաբերությունները երկու հակամարտող գերտերությունների հետ։

«Ծռերը» խոստանում են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա ձևաչափը` դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա։ Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս ելույթ են ունեցել ավելի կտրուկ հակառուսական դիրքերից։ Մասնավորապես, նրանք առաջարկել են դուրս բերել 102–րդ ռազմակայանը Հայաստանից, դուրս գալ հետխորհրդային տարածությունում Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերից, արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը և այլն։

Ծրագրում այդ ամենը չկա, դրա փոխարեն հեղինակները նախընտրել են ավելի զուսպ ձևակերպումներ։

Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաարմատական կուսակցությունը իշխանության գալու դեպքում շտկում է իր դոգմաները` հարմարեցնելով դրանք ընթացիկ իրողություններին։ «Սասնա ծռերը» այդ կանոններից բացառություն չէ, եթե, իհարկե, հիպոթետիկ ենթադրել, որ մի օր նրան կգլխավորեն իշխանությունը։