ԲՀԿ–ի 35 քայլերը կամ ինչու է Գագիկ Ծառուկյանն ուզում նոր հեղափոխություն անել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորների թեկնածուները բարձր են գնահատում երկրի ապագա խորհրդարան անցնելու կուսակցության շանսերը, սակայն չեն շտապում կանխատեսել ընտրությունների կոնկրետ արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է նոր հեղափոխություն իրականացնել երկրում, բայց, ի տարբերություն «թավշյա հեղափոխության», ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ոլորտում։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորների մյուս թեկնածուները համոզված են, որ դա անհրաժեշտ է երկրի հետագա զարգացման համար։

«Հարվարդում չեմ սովորել, բայց գիտեմ` ինչ է պետք մարդկանց». Ծառուկյան

Կուսակցությունը ձեռնամուխ է եղել ակտիվ քարոզարշավի` պատրաստվելով դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ծառուկյանի կուսակցության` խորհրդարան անցնելու շանսերը բավական մեծ են, ինչի մասին բազմիցս հայտարարել են տեղի քաղաքական տեխնոլոգները։ Դրանում համոզված են նաև «Բարգավաճ Հայաստանի»  անդամները` պնդելով, որ կուսակցությունը վայելում է ընտրողների մեծ թվի աջակցությունը։

«Մեր ուղերձը պարզ է։ Երկրում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, արժեքների հեղափոխություն։ Սակայն երկրի զարգացման համար ճիշտ հունով պետք է կատարել տնտեսական հեղափոխություն», – ասաց ԲՀԿ–ի անդամ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հանրահավաքներ, մանդարին և շտաբ-մեքենաներ. ինչո՞վ կհիշվի նախընտրական այս քարոզարշավը

Զոհրաբյանը կուսակցության նախընտրական ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Նրա խոսքով` կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթը` կազմված 35 կետերից (ծրագիրը դեռ հրապարակված չէ` խմբ.), տնտեսական հեղափոխությունն է. երկրում ներդրումային բազա ստեղծելը, տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելը, երկրի Հարկային օրենսգրքում շտկումներ կատարելը, մրցակցության հավասար պայմաններ ապահովելը։

Ապագայում կուսակցությունը հատուկ ուշադրություն կդարձնի տեղեկատվական տեխնոլոգիաներին և տնտեսությունում դրանց կիրառմանը։ Զոհրաբյանը չի կասկածում, որ կուսակցությունն ընտրողների շարքում համախոհների բավական լայն օղակ ունի։ Միաժամանակ, նա վաղաժամ համարեց քվերակության կոնկրետ արդյունքներ կանխատեսելը։

«Կուսակցության հանդեպ վստահության աստիճանի մասին կիմանանք դեկտեմբերի 9–ին։ Մենք գործ ունենք աննախադեպ ընտրությունների հետ, որոնցում չի կիրառվում վարչական ռեսուրս», – ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ–ի մեկ այլ թեկնածու` Գևորգ Պետրոսյանը, որը 9–րդ տեղն է զբաղեցնում կուսակցության համամասնական ցուցակում, նույնպես սխալ է գտնում արտահերթ ընտրություններում քաղաքական ուժերի շանսերը գնահատելը։ Ավելին, այն մարդկանց, ովքեր կանխատեսումներով են զբաղված ապագա խորհրդարանում ուժերի դասավորության վերաբերյալ, նա առաջարկում է դադարեցնել մասնակցությունը քարոզարշավին։

ՀՀԿ–ն նոր հայտարարություն է տարածել

«Եթե նրանք արդեն ամեն ինչ գիտեն, ապա թող դադարեցնեն իրենց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։ Մենք, որպես ժողովրդի կողմից ստեղծված կուսակցություն, հարգանքով ենք վերաբերվում քաղաքացիների գնահատականին, որը հայտնի կդառնա ընտրությունների օրը», – ասաց Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա նշեց, որ կուսակցությունը հավատարիմ է իր նպատակներին` երկրում բարելավել սոցիալ–տնտեսական դրությունը, ինչպես նաև ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը (7–րդ տեղը ՀՀԿ համամասնական ցուցակում) համաձայն է կուսակիցների հետ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը շրջափակման մեջ է, շուկան փոքր է, սակայն մենք պետք է ավելացնել երկրի ներդրումային գրավչությունը, զարգացնենք արդյունաբերությունը, կարգավորենք իրավական դաշտը», – ասաց Էնֆիաջյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Մասնակցության հայտ են ներկայացրել 2 դաշինք և 9 կուսակցություն։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և ավարտվելու դեկտեմբերի 7-ին։