«Մերկապար» սառույցի վրա․ ևս մի գեղասահորդուհի ելույթ ունեցավ էրոտիկ հագուստով․ տեսանյութ

Գեղասահորդուհին մի կողմ նետեց ժակետը և մնաց կրծկալով։ Թեժ համարի տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։
Sputnik

Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Եվդոկիմովան Մոսկվայում Գրան Պրիի ցուցադրական ելույթների ժամանակ զարմացրեց հանդիսատեսին, երբ հագից հանեց վերնազգեստը։

Սոֆյա Եվդոկիմովան և Եգոր Բազինը սահում էին Մայքլ Ջեքսոնի երգի տակ, և Եվդոկիմովան ինչ-որ պահի մի կողմ նետեց ժակետը և մնաց միայն կրծկալով։

Եվդոկիմովան ակնհայտորեն ոգեշնչվել է Ելիզավետա Տուկտամիշևայի և Ալինա Զագիտովայի ելույթներից, որոնք վերջին շրջանում հաճախ են մերկանում սառույցի վրա։

Զույգը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Ոսկե մեդալ են նվաճել Ալեքսանդրա Ստեպանովան և Իվան Բուկինը, այդ զույգը համաշխարհային ռեկորդ է սահմանել ազատ ծրագրում։