Մերկապար, ջինս ու սթեյք. արդյո՞ք ԽՍՀՄ–ում սեքս կար

Խորհրդային տարիներին, ինչպես հայտի է, սեքսն արգելված էր։ Պնդում էին, որ խորհրդային մարդիկ չունեն ու չեն կարող ինտիմ կյանք ունենալ, սակայն սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն այլ կարծիք ունի։
Sputnik

1986 թվականն էր։ Էկրաններին հայտնվեց ԽՍՀՄ-ԱՄՆ առաջին տեսակապերից մեկը։ Հաղորդավարներն էին Վլադիմիր Պոզներն ու Ֆիլ Դոնահյուն։

«Մեզ մոտ հեռուստատեսային գովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ։ Դուք այդպիսի հեռուստագովազդ ունե՞ք», — հարցնում են օվկիանոսի մյուս կողմից։

Ամուսնություն արքայազնի հետ կամ բրիտանական ընտանիքի յոթ հարսանիքները. լուսանկարներ

«Դե, մեզ մոտ սեքս… չկա, ու մենք կտրականապես դեմ ենք դրան», — պատասխանում է «Խորհրդային կանանց կոմիտեի» անդամ Լյուդմիլա Իվանովան։

Լյուդմիլա Իվանովան չարաչար սխալվում էր։

ԽՍՀՄ-ում սեքս կար։

Անձնական փորձից։ Երևան, «Մոսկվա» կինոթատրոն, «Կորուսյալ անուրջներ» ֆիլմի համառոտ բովանդակությունը։ Աննա Ձակեոն գեղեցկուհի է, որը տղամարդկանց կրքոտ ու հիացած հայացքների պակաս չունի, բայց նա դժբախտ է։ Վերջապես հանդիպում է իր սիրուն`նավաստի Անդրեին։ 

Աննան աշխատանքի է անցնում գովազդային գործակալությունում, լուսանկարիչը նկարում է նրան։ Խաբեությամբ հաջողվում է լուսանկարել կիսամերկ Աննային։ Բանից անտեղյակ Աննան մի անգամ իր լուսանկարը տեսնում է նորաձևության ամսագրի շապիկին։ Աղջիկը դառնում է երկրի սեքս-խորհրդանիշը, բայց Անդրեն չի կարողանում ներել աղջկան ու լքում է նրան (ի դեպ, ֆիլմը ոչ թե հնդկական է, այլ իտալական)։

Ամուսնություն օտարերկրացու հետ, խոպան և մայրիշխանություն. 20-րդ դարի հայկական ընտանիքը

Շատ դժվար էր տոմս գտնել։ Մինչև տասնվեց տարեկան երեխաները պաշարում էին դրամարկղերը։ Ֆիլմը 102 րոպե էր, բայց ոչ թե րոպեն, այլ վայրկյանը ստիպում էին շունչը պահել. գեղեցկուհի Աննան փոխում է հագուստը և իր ամբողջ գեղեցկությամբ կանգնում անպատրաստ հանդիսատեսի առաջ։ 

Մերկ Աննայի պատկերով կինոկադրը, որը վարպետները ֆոտոթղթի վրա պատկերեցին, ձեռքից ձեռք անցավ, բայց ամենամեծ տպավորությունը գործեց միջին տարիքի դպրոցականների վրա։ Ցնցված մինչ այդ չտեսածից` դպրոցականները սկսեցին ուշադիր նայել իրենց դասարանի աղջիկներին, իսկ վերջիններն էլ, նայելով հայելու մեջ, սկսեցին հասկանալ, որ կնոջ գեղեցկությունը միայն հյուսը չէ։

ԽՍՀՄ-ում սեքս կար։ Ճիշտ է` սեքսի ճանապարհին հազար ու մի խոչընդոտ կար, բայց արգելված պտուղը միայն քաղցրանում էր դրանից։

Իսկ ի՞նչ արգելքներ։ Ահա թե ինչ։

«Հեղափոխություն և երիտասարդություն» ձեռնարկից. «Սեռական ակտը պետք է լինի խոր և բարդ ապրումների շղթայում վերջնական օղակը, որը տվյալ պահին կապում է սիրահարներին»։

Զանգվածային ամուսնություն. Շրի Լանկայում 50 չինացի զույգ ամուսնություն են գրանցել

Կամ. «Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի»։

Հրահանգի շարունակության մեջ այսպիսի խորհուրդ կար. «Չպետք է հաճախ փոխել սեռական օբյեկտին, սեռական բազմազանությունը պետք է քիչ լինի»։

Եվ վերջապես. «Դասակարգը (սոցիալական առումով` Ս.Բ.) հեղափոխական նպատակահարմարության շահերից ելնելով` իրավունք ունի խառնվելու իր անդամակիցների սեռական կյանքին. սեռականը պետք է ենթարկվի դասակարգայինին` ոչ մի բանով չխանգարելով վերջինին, բայց ամեն ինչում սպասարկելով»։

Ինչ էլ որ լինի, երիտասարդները հանդիպել են, սիրահարվել, ծնվել են երեխաներ, բայց եթե նրանք ծնվել են ամուսնությունից առաջ, ապա դա արդեն ոչ թե սիրո պտուղ է, այլ զուտ անբարոյականություն։ Բայց երեխաներն ամեն դեպքում ծնվում էին։

Ինչպե՞ս են պայքարել չնախատեսված ժողովրդագրական բումի դեմ։ Կոմունիստական բարձր գիտակցությունը` մեկ, անգիտակիցների համար ընկերական դատարանները` երկու, ամբողջ երկրի միակ ռետինատեխնիկական գործարանը, որն արտադրել է պահպանակներ կամ «№2 արտադրանք»` երեք։

Լավ պարողին կինն է խանգարում. լավ ծեծել է ամուսնուն` «հարսի» հետ պարելու համար

Ինչո՞ւ «№2», որովհետև «№1»-ի տակ մերձմոսկովյան Բակովկայում արտադրվել է ռազմական արտադրանք, ավելի կոնկրետ` հակագազներ։ Ընդ որում, ձեռնարկության աշխարհիկ արտադրանքը քիչ է տարբերվել քիմիական պաշտպանության միջոցներից։ Հետաքրքիր է, որ 70-80-ականներին պահպանակները փաթեթավորելու հարցում գործարաներին օգնել են ենթակայության տակ գտնվող դպրոցների սովորողները։

Պայքարն ընթացել է տարբեր ճակատներում` ներառելով ծառայողական աշխատասենյակները և կառավարական առանձնատները, որտեղ աղախիններին արգելել են հայտնվել մինչև առավոտյան ժամը 10-ը։

«Այդ ընթացքում ղեկավար ընկերներն արդեն աշխատանքի են գնացել, և կանայք կարող էին հանգիստ լինել իրենց չարաճճի ամուսինների համար», — բացատրում է Նատալյա Ն.-ը, որն աշխատում է Ռուբլովյան առանձնատներում այն ժամանակներից, երբ քաղխորհրդի գործկոմի նախագահը Պրոմիսլովն էր։

«Փլեյբոյ» դիտող պատանիները չգիտեն, որ հին ժամանակներում այն ամենը, ինչ վերաբերել է ինտիմին, այդ թվում` հին հնդկական «Կամասուտրան», համարվել է հակախորհրդային գրականություն և խստորեն արգելվել։ Թույլատրված գրքերից է եղել «Հիգիենիկ խորհուրդներ ամուսնացողներին» գրքույկը, այն էլ` ոչ մեծ տպաքանակով։

Այլ հարց է Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» անսեռ հերոսներով վեպը. այն հրատարակվել է 750 անգամ և թարգմանվել ԽՍՀՄ 75 ժողովուրդների լեզուներով։

Բայց ամեն դեպքում երկրում ոչինչ չէր կարող խանգարել զգայական կյանքին։ Առաջին տեսամագնիտոֆոններով դիտում էին էրոտիկ ֆիլմեր, կապիտալիստական երկրներում հայտնվելուն պես ձգտում էին սթրիփթիզի ակումբներ, Փարիզը շատերի համար միայն Մոնմարտրը չէր, այլ նաև Պիգալը` կարմիր լապտերներով, Լոնդոնը միայն Բիգ Բեն աշտարակը չէ, այլ նաև` Սոհոն։

Հայաստանում եմ ծնվել, ամուսնացել ու այստեղ եմ ապրում. ինչպես Մամեդովը փոխեց ազգությունը

Նեղ անձնականից։ 70-ականներին խորհրդային լրագրողների պատվիրակությունը Վաշինգտոնում էր։ Երեկոյան հյուրանոց է մտնում դեսպանատան կցորդ Մալայանը։

— Ջի՞նս, սթե՞յք, մերկապա՞ր, — հարցնում է նա։

— Մերկապար, ջինս, սթեյք, — ճշտում ենք առաջնահերթությունները։

Ավելի ուշ սթրիփ-ակումբում նկատում ենք Բելառուսի, Լիտվայի և Ուկրաինայի գործընկերներին։ Տարբեր ժողովուրդների զավակները…

Ստացվում է, որ «Կորսված անուրջները» ֆիլմը դիտել են ոչ միայն Երևանում, իսկ «Խորհրդային կանանց կոմիտեի» անդամ Լյուդմիլա Իվանովան վճռականորեն սխալվել է։