Մեկնարկել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական ընդունելությունը

Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել ոչ միայն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու։ Նրա այցը նաև պաշտոնական է։

Ջասթին Թրյուդո. Աշխարհի ամենաարագ զարգացող տասը երկրներից 5-ը ֆրանկոֆոն են

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող հասցեում մեկնարկել  է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը:

Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։