Հոկտեմբերի 19-ը կդառնա տոն

Քրեակատարողներն այսուհետ մասնագիտական տոն կունենան: Կառավարությունը որոշումն ընդունեց ու ուղարկեց ԱԺ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 19-ին այսուհետ կնշվի քրեակատարողական ծառայողի օրը: Կառավարության առաջարկով համապատասխան փոփոխություն կարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Նախագիծն առաջարկած արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական օրն առանձնացնելու և նշելու անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ մասնագիտական տոներ ունեն պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ծառայողները, իսկ հարկադիր կատարողները համարվում են նրանց հավասարեցված անձինք: