Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդի մրցաշարի հաղթող ճանաչվեց

Ռուսաստանցի թենիսիստուհին նվաճեց հաղթողի տիտղոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթեց Անաստասիա Պոտապովային:

1 ժամ 3 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով:

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը հաղթել է Բաքվում ընթացող թենիսի մրցաշարում

24 տարեկան Մարգարիտա Գասպարյանի կարիերայում սա երկրորդ տիտղոսն է, եթե հաշվի առնենք միայն WTA-ի (Կանանց թենիսի միջազգային ասոցիացիա) մրցաշարերը:

Ռուսաստանը ներկայացնող Գասպարյանը Բաքվում տարած հաղթանակից հետո ներառվել է WTA–ի թոփ 100–յակում

Այս հաղթանակի համար նա կստանա 280 վարկանիշային միավոր և 43.000 դոլար մրցանակային գումար:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում էր 225 հազար դոլարը։